ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ամենքս ենք մեղավորներ Աստծո առաջ, սակայն դուք այս ու՞ր հասաք

Ամենքս ենք մեղավորներ Աստծո առաջ, սակայն դուք այս ու՞ր հասաք
26.04.2024 | 22:01

Բարեկամնե՛ր, երեկ ձայնային հաղորդագրությամբ կեղծ վկայություն տալով հալածանք էր Աստծո ծառայիս դեմ:

Դադարեց, երբ այս մասին հրապարակեցի, թե մեր եկեղեցին ևս վկայություններ ունի, ոչ միայն հոգեգալստականները:
Մաղթում ենք, որ բամբասողը հետ դառնա ու ամաչի:
Ամե՛ն:
Իսկ նրա բամբասող տերերին՝ Աստվա՛ծ ամեն օր հանդիմանի, ըստ Վերին Փրկության Կամքի:
Իմ մշակությունը հիմնականում մեր Հայրական գրականության փոխադրում-թարգմանումն է եղել՝ Գոշի Դատաստանագիրքը, Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքը, Սաղմոսարանը, Նարեկացու «Մատյան ողբերգությանը», և Հայրական գրական ժառանգությունից՝ բազմաթիվ փոխադրումներ:

Ամենքս ենք մեղավորներ Աստծո առաջ, սակայն դուք այս ու՞ր հասաք, այ ողորմելիներ, իմանալով հանդերձ, որ չարն եք գործում:
Եկեղեցու անունով խփում եք եկեղեցուն, իմանալով էլ, որ Աստված դա երբևէ չի ներելու:
Եվ հիմար հարց են սարքում՝ մոլորեցնող հետևություն ստանալու համար: Եվ նրանց Հիմար հարցն այս էր.
«Երբ գրքույկը լույս է տեսել 2018-ին, Ռաֆայել Պապայանը 2010-ին մահացած է եղել, ուրեմն.... »։
Թեպետ առանց ջանք անելու էլ կարելի էր հասկանալ, որ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եղած ժամանակ Պապայանի գրավոր խոսքը կարելի է մեջբերել- տպագրել ամեն ժամանակ:
Հավելեմ նաև, որ Պապայանը, նշանավոր այդ մարդը, 666 համակարգի և համարակալման Նեռի ծրագիր լինելու մասին իր հոդված ուսումնասիրությունը ինձ վստահեց հրապարակել (հայերեն և ռուսերեն), որ և հրատարակեցի «Ավանգարդ» թերթի հատուկ թողարկմամբ, նրա դեռ այս աշխարհային կենդանության օրերին։
Այնուամենայնիվ, պարզ է դառնում, որ այս սորոսական աղբյուրները վառված են իմ «վկայություններ» գրքույկից, ուր խոսվում է 666 թիվ նշանով գազանի և այդ համակարգի չար գործունեության մասին, Նեռի մասին, որ պիտի պարտվի Քրիստոս մեր Տիրոջից:
Հիշենք նաև, որ Գազանի քարտային համակարգին Հայոց Կաթողիկոսը սկզբից էլ դեմ էր, և այժն էլ դեմ է, թեպետ իշխանությունների ճնշման միջոցով, միայն «պայմանականորեն» ընդունեց քարտայինը: Վարդանանց կեղծ ուրացության նման ընդունեց: Մինչև կարողանար՝ արդեն իր դեմ լինելը բարձրաձայնել։
Իսկ որ մեր եկեղեցին վկայություններ միշտ է ունեցել և մեր ժամանակներում էլ ունի, այդ կարող ենք այժմ էլ պարզ տեսնել Իմ «Արցախյան վկայություններ» գրքի տիտղոսաթերթից։
Գիրքն ընծայվել է Արցախի թեմի վերաբացման 25-ամյակին։
Իսկ տիտղոսաթերթի հաջորդ էջում այդ մասին կա մեր եկեղեցու ղեկավարների հավաստումը, ինքներդ էլ կարող եք լուսանկարներում տեսնել, եթե գիրքը չունեք:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
25 ապրիլի, 2021 թ.

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ